Foto

Թայլանդում բացվել է Դմիտրի Մեդվեդևի լուսանկարների ցուցահանդեսը (ֆոտոշարք)

Բանգկոկում բացվել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի  լուսանկարների ցուցահանդեսը: Այս մասին հաղորդել է «TACC»-ը:

Ինչպես նշված է, մինչև մարտի 27-ը «Սիամ Պարագոն» առևտրի կենտրոնի սրահներից մեկում պետք է ցուցադրվի մոտ 100 աշխատանք:

Հաղորդագրության մեջ ասված է, որ ներկայացված են Բանգկոկ թագավորական պալատի լուսանկարներ և ռուսական խուլ գյուղերի բնապատկերներ:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի լուսանկարների ցուցադրությունն անցկացվելու է Բանգկոկում, մարտի 23-27-ը:

Vesti.am