Foto

ՌԴ աջակցելու է ԵՏՄ-ին ներկայացրած՝ Հորդանանի հայտին

ՌԴ պատրաստ է աջակցել Հորդանանի ներկայացրած հայտին՝ ԵՏՄ անդամ-պետությունների հետ ազատ առևտրի վերաբերյալ համաձայնագիր կնքելուն: Այս մասին հայտնել է ՌԴ գյուղնախարարության ղեկավար Ալեքսանդր Տկաչևը Հորդանանի վարչապետ Աբդալլահ ալ-Նուսուրի հետ Ամմանում տեղի ունեցած գործնական հանդիպման ընթացքում:

«Մենք պատրաաստ ենք աջակցել Հորդանանի դիմումին՝ ԵՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագիր կնքելու հարծում և համապատասխան աշխատանքներ կիրականացնենք ԵՏՄ գործընկերների հետ: Դա բարենպաստ պայմաններ կարող է ստեղծել Հորդանանի գյուղատնտեսական ապրանքներ արտադրողների համար՝ ռուսաստանյան շուկա դուրս գալու նպատակով»,-ՌԴ Գյուղնախարարության մամլո ծառայությունը մեջբերում է Ալեքսանդր Տկաչևի խոսքը:

ՌԴ գյուղնախարարության ղեկավարը ուշադրություն է դարձրել 2015թ. երկրների միջև ապրանքաշրջանառության կրկնակի կրճատմանը և  կոչ է արել Հորդանանին ընդլայնել այն ապրանքների ցանկը, որոնք մատակարարվում են ռուսաստանյան շուկա: Նա նշել է,  որ ընդլայնվելու է նաև Ռուսաստանից Հորդանան արտահանումը:

Vesti.am