Foto

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Գերմանիա

Մյունխենի` միջազգային անվտանգությանը նվիրված համաժողովին մասնակցելու նպատակով ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 12-13-ին կայցելի Գերմանիա: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ-ից:

Նախատեսված են Էդվարդ Նալբանդյանի հանդիպումները մի շարք երկրների արտգործնախարարների, ինչպես նաև՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։