Foto

Տեղի է ունենալու հայ-հրեական բարեկամության երեկո

Ռուսաստանի հայերի միության երիտասարդական ասոցիացիան կազմակերպում է հայ-հրեական բարեկամության երեկո, որը տեղի է ունենալու սույն թվականի ապրիլի 3-ին, Մոսկվայում՝ «Известия» մեդիա- կենտրոնում:

Երեկոյի ընթացքում ներկայացվելու են պատմական փաստեր: Ներկաները հնարավորություն են ունենալու  ծանոթանալ աշխարհի 2 հնագույն ժողովուրդների մշակույթին և ավանդույթներին, ինչպես նաև կարող են մասնակցել քննարկմանը: Բացի այդ, սփյուռքի երիտասարդ ներկայացուցիչները  խոսելու են նաև համագործակցության հետագա քայլերի մասին:

Vesti.am