Foto

Անկարայում ԱՄՆ դեսպանը հրավիրվել է Թուրքիայի ԱԳՆ

ԱՄՆ Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին հաստատել է այն տեղեկատվությունը, որ Անկարայում ԱՄՆ դեսպան Ջոն Բասսը հրավիրվել է Թուրքիայի ԱԳՆ: Դեսպանը կանչվել էր այն  բանից հետո, երբ Վաշինգտոնում հայտաարարել էին, որ Սիրիայի քրդերի կուսակցությունն ահաբեկչական չեն համարում։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ Պետդեպը հայտարարել էր, որ Սիրիայի քրդերի կուսակցությունն ահաբեկչական չի համարում, իսկ նախօրեին հավելել էր, որ չի փոխում իր դիրքորոշումը PYD-ի նկատմամբ.

«Մեր քաղաքականությունը PYD-ի (Սիրիայում քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցություն) նկատմամբ չի փոխվել: Ինչ վերաբերում է РКК-ին, ապա մենք այն դիտարկում ենք որպես արտասահմանյան ահաբեկչական կազմակերպություն և հույս ունենք, որ վերջ կդրվի PKK-ի (Քրդական բանվորական կուսակցություն) գրոհներին թուրք ժողովրդի դեմ»,-ասել է Պետդեպի ներկայացուցիչը:

Vesti.am