Foto

Զեմֆիրան համերգի ժամանակ կոպտորեն պահանջել է հեռացնել Ուկրաինայի դրոշը

Ռուս երգչուհի Զեմֆիրան Լիտվայում իր համերգի ժամանակ երկպագուներից պահանջել է հեռացնել Ուկրաինայի դրոշը: Ընդ որում, երգչուհին օգտագործել է անպարկեշտ բառեր: Այս մասի հաղորդում է «РИА Новости»-ն:

«Ես Ռուսաստանի քաղաքացի եմ: Մենք գտնվում ենք Լիտվիայում: Ես խնդրում եմ, խնդրում եմ ձեզ։ Դուք սիրում եք ձե՛ր երկիրը, ես սիրում եմ ի՛մ երկրիը»,- ասել է Զեմֆիրան:

Սա երգչուհու համերգի ժամանակ Ուկրաինայի դրոշ պպարզելու առաջին դեպքը չէ: Մեկ տարի առաջ երկրպագուներից մեկը հենց բեմի վրա նրան էր փոխանցել ուկրաինական դրոշը, որը նա ծածանել էր ու շարունակել երգել երկրպագուների բացականչությունների ուղեկցությամբ: Այնուհետ դրոշը փաթաթել է բարձրախոսի ձողին: Այդ քայլը սոցիալական կայքերում բուռն քննարկման թեմա էր դարձել:

Vesti.am