Foto

Ռուսաստանը չի պակասեցնի միջուկային զենքի քանակը

Ռուսաստանը ԱՄՆ-ի  հետ ռազմավարական զենքի քանակի պակասեցման աշխատանքի հարցում  դեռևս  հեռանկարներ չի տեսնում: Այս մասին հայտնել է Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կիսլյակը  «Россия 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում:

«Մեզ առաջարկում են  շարունակել կրճատել միջուկային զենքը, իսկ դա մեզ զսպելու կարևորագույն ներուժն է: Ամերիկացիները միաժամանակ հույս ունեն իրականացնել նոր համակարգեր, որոնք մասնակիորեն կփոխարինեն դրանց, իսկ այդպես չի հաջողվի,-հայտնել է Կիսլյակը,-բոլոր դեպքերում մենք պարտավոր ենք ապահովել մեր երկրի և ազգի  անվտանգությունը»,- ընդգծել է դիվանագետը:

Որպես ամերիկյան կողմի ներուժի զսպման օրիանակ, Կիսլյակը նշել է հակահրթիռային պաշտպանության  գլոբալ ցանցի տեղակայումը և ոչ միջուկային մարտում նոր զինամթերքի ստեղծումը:

Vesti.am