Foto

Լույս է տեսել «Արցախի բանահյուսությունը» գիրքը

Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում տեղի կունենա «Արցախի բանահյուսությունը» գրքի շնորհանդեսը: Այն հեղինակել է բանասիրական գիտությունների դոկտոր Արմեն Սարգսյանը:

Շնորհանդեսի ընթացքում խաղիկների տեսքով կներկայացվեն պատառիկներ Արցախի բանահյուսությունից, կհնչեն ժողովրդական երգեր, կցուցադրվի Արցախի այցեքարտերից մեկի՝ «ժենգյալով հացի» պատրաստման գործընթացը ներկայացնող ֆիլմ:

Շնորհանդեսին զուգահեռ տեղի կունենա «Արցախի դեկորատիվ –կիրառական արվեստը» խորագիրը կրող ցուցահանդեսի բացումը:

Մարտի 22-30–ն ընկած ժամանակահատվածում Կենտրոնի ժամանակավոր ցուցասրահում կներկայացվեն Արցախի գորգագործության, խեցեգործության և ժողովրդական արվեստի այլ ուղղություններ ներկայացնող նմուշներ:

Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոն