Foto

Էրդողանը սպառնում է Եվրոպային

Թուքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը  սպառնացել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերին Եվրոպան ամբողջովին փախստականներով հեղեղել՝ նրանց համար  լայն բացելով իր երկրի սահմանները, եթե Եվրամիությունը չցանկանա վերանայել Անկարայի հետ կնքած պայմանագրի պայմանները: Այս մասին հայնտնում է Der Spiegel-ը:

Էրդողանի այն հարցին, թե որքան է կազմելու վճարը ըստ պայմանագրի, Յունկերը պատասխանել է, որ ըստ Եվրամիության պլանի՝ Անկարան 2 տարվա ընթացքում 3 միլիարդ եվրո կստանա: Սակայն, Թուրքիայի նախագահը պահանջել է ավելացնել վճարը մինչև տարեկան 3 միլիարդ եվրո և ընդգծել է, որ պայմանագիրը շահավետ է հենց Եվրամիության համար, այլ ոչ թե Անկարայի: Էրդողանը նաև ավելացրել է, որ իր երկիրը հեշտությամբ կարող է լուծել փախստականների խնդիրը և այն բարդել  եվրոպացիների ուսերին՝ բացելով սահմանները և ուղարկելով փախստականներով լի ավտոբուսներ դեպի Հունաստան և Բուլղարիա:

Փաստաթղթում բացահայտ երևում է, թե որքան է Էրդողանը տարածում իր իշխանությունը Բրյուսելի  վրա, ընդգծում է «Spiegel» պարբերականը: Տվյալ պահին Թուքիան խոչընդոտ է, որտեղ հաստատվում է փախստականների զգալի մասը, այդ երկրի նախագահը ամբողջությամբ կարող  է պարտադրել իր պայմանները, որոնք կարող են թունավորել եվրոպացիների կյանքը, հայտնում է պարբերականը:

Vesti.am