Foto

Սուր շնչառական վարակների պատճառով Օմսկի շրջանի բուհերում և քոլեջներում կարանտին է հայտարարված

Օմսկի շրջանում փետրվարի 9-ից  սուր շնչառական վարակների և գրիպի պատճառով դադրեցվել է բուհերի և միջին մասնագիտական հաստատությունների գործունեությունը:

Այս մասին հաղորդում է «ՏԱՍՍ» գործակալությունը՝ նշելով, որ այս լուրն իրենց հայտնել է տարածաշրջանի կրթության նախարարության ներկայացուցիչ Իլյա Կրիլիչը:

«Աշխատանքներն առայժմ դադրեցվել են  մինչև փետրվարի 13-ը: Գրեթե բոլոր ռեկտորներն ու ուսումնական հաստատությունների  տնօրենները համաձայնել են փետրվարի 9-ին կարանտին հայտարարելու նահանգապետ Վիկտոր Նազարովի առաջարկին, չնայած այն հանգամանքին, որ իրավունք ունեին ինքնուրույն որոշելու այդ հարցը»,- ասել է Կրիլիչը: Բնականոն ռեժիմով աշխատում է միայն Օմսկի բժշկական համալսարանը, որտեղ ուսանողները շամանակին պատվաստումներ են ստացել:

Կրիլիչը նշել է, որ հունվարի 31-ից Օմսկի շրջանում չնախատեսված արձակուրդում են 200 հազարից ավելի աշակերտ 745 դպրոցից:

Vesti.am