Foto

Լավրով. «Թուրքիան և «Իսլամական պետությունը» գաղտնի բանակցություններ են վարում»

Թուրքիան և «Իսլամական պետությունը» գաղտնի բանակցություններ են վարում և քննարկում մաքսանենգության նոր տարբերակներ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթի հետ հարցազրույցում:

«Մեզ շատ են անհանգստացնում այն հաղորդագրությունները, որտեղ ասվում է, թե թուրքերը պլանավորում են, կամ նույնիսկ  արդեն սկսել են իրենցով անել սիրիական տարարածքները՝ այնտեղ վրանային ճամբարակներ սեղծելու պայմանով, որպեսզի հավաքեն սիրիացի փախստականներին՝ չթողնելով նրանց հատել թուրքական սահմանը, որտեղ, համաձայն իրենց խոսքի, ճամբարներն արդեն համալրված են»,- նշել է նախարարը:

Համաձայն Ռուսաստանի Դաշնության տեղեկությունների՝ թուրքերը ՆԱՏՕ-ում արդեն քննարկել են Սիրիայի տարածքում «Իսլամական պետությունից» անկախ ազատ գոտիների ստեղծման իրենց գաղափարը:

«Դա իհարկե կդիտվի որպես միջազգային իրավունքի սկզբունքների լիակատար խախտում»,- ընդգծել է ռուս նախարարը:

Լավրովը կարծում է, որ ԱՄՆ-ի կողմից գլխավորած կոալիցիան  թույլ չի տա Թուրքիային իրագործել Սիրիա ներխուժելու իր ծրագրերը:

Vesti.am