Foto

Իրան-Հայաստան էլեկտրահաղորդչի 3-րդ գծի շինարարության համար նախատեսված սարքավորումներն ազատվել են մաքսատուրքերից

Մարտի 15-ին  ԵՏՀ Կոլեգիան հաստատել է  ԵՏՀ Խորհրդի՝ Իրան-Հայաստան էլեկտրահաղորդչի 3-րդ գծի շինարարության համար նախատեսված Հայաստան ներմուծվող սարքավորումների մաքսատուրքերից ազատվելու որոշման նախագիծը: Այս մասին հայտնում է մամլո ծառայության բաժնի ղեկավարի տեղակալ՝ Մարինա Վիկտորի Շկուրլատովան:

Համաձայն նախագծի որոշման՝ սակագնային զեղչեր ստանալու համար ներմուծողը ՀՀ մաքսային մարմիններ պետք է փաստարկ ներկայացնի  այն մասին, թե  ինչի համար են նախատեսված այդ ներկրվող ապրանքները: Միջոցառումներն ուղղված են ՀՀ-ի կողմից  Իրան-Հայաստան էլեկտրահաղորդչի 3-րդ գծի շինարարության հարցով միջազգային պարտականությունների իրականացման  ապահովմանը:

Vesti.am