Foto

Ընդունվելու են 25 նոր միջպետական չափորոշիչներ

ԵՏՀ Կոլեգիայի հերթական նիստի ընթացքում, ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ քննարկվել է առևտրի, տեխնիկական կանոնակարգման, մաքսային համագործակցության էներգետիկայի և ենթակառուցվածքների ոլորտների հարցերը:

Մասնավորապես, ԵՏՀ Կոլեգիան ուշադրություն է դարձրել ենթակառուցվածքների բնագավարում Ղրղզստան մտնող և Ղրղզստանից դուրս եկող ԵՏՄ պետությունների տարածքով բեռնափոխադրող երկաթուղային տրանսպորտի վրա միասնական սակագների կիրառման մասին Հանձնաժողովի խորհրդի որոշման նախագծին:

Տեխնիկական կարգավորման ոլորտում ԵՏՀ Կոլեգիան «Օծանելիքի և կոսմետիկ ապրանքների մասին» տեխկանոնակարգում փոփոխություններ մտցնելու վերաբերյալ որոշում է ընդունել: ԵՏՄ Կոլեգիայի անդամները փոփոխություններ են կատարել միջազգային չափանիշների մշակման ծրագրում, որոնց կիրառման արդյունքում կամավոր հիմունքի վրա, ապահովվում է ԵՏՄ տեխկանոնակարգի «Բանջարեղեններից և մրգերից հյութային արտադրանքի տեխնիկական կանոնակարգի» պահանջների համապատասխանությունը: Այս մասին հայտնում է «Eurasia24»-ը:

Ծրագրի նոր խմբագրման մեջ ներառված են 25 միջպետական չափորոշիչ: Դրանք մշակվելու են 2016-2018թթ.  Ռուսաստանի կողմից: Ընդունվելու են  25 նոր միջպետական չափորոշիչ՝ հյութերի ԵՏՄ տեխկանոնակարգի համար չափորոշիչների մշակման ծրագրի շրջանակներում: