Foto

«Նաիրիտի» ներկայիս աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացրել գործարանի մոտ

«7օր» աղբյուրի փոխանցմամբ՝ «Նաիրիտ» գործարանի աշխատակիցներն այսօր՝ ժամը 8. 00–ին, բողոքի ակցիա են իրականացրել գործարանի մոտ։ Ներկայումս գործարանում աշխատող մոտ 450 մարդ 3 ամսվա աշխատավարձ չի ստացել։

Աշխատակիցներից մեկի խոսքով՝ գործարանը շարունակում է հավատարիմ մնալ պարտքեր կուտակելու իր որդեգրած գծին։ Երբ 2 տարվա պայքարի արդյունքում նրանց հաջողվեց տույժերից ու տուգանքներից հրաժարվելու դիմաց ստանալ իրենց 18–24 ամսվա աշխատավարձերը, վստահեցրեցին, որ այլևս նման խնդրի առաջ չեն կանգնի։ Սակայն մեկ-երկու ամիս անց նորից սկսեցին պարտքեր կուտակել։

Աշխատողներին չի վճարվել նոյեմբեր, դեկտեմբեր, հունվար ամիսների աշխատավարձերը։

Աշխատողներին է մոտեցել գործարանի տնօրեն Ռուբեն Սաղաթելյանը և վստահեցրել, որ մինչև փետրվարի 20–ը 1 ամսվա աշխատավարձ կվճարեն։ Սակայն աշխատողները թերահավատորեն են վերաբերվում այդ «խոստմանը», քանի որ մինչ այդ էլ «հավաստիացրել էին», որ մինչև փետրվարի 7–ն են վճարելու։

Մանրամասները՝ «7օր»-ում: