Foto

ԵՏՄ-ից ավտոմեքենաներ ներկրելն ԱԱՀ-ից ազատելու օրենքն ընդունվեց

ՀՀ ԱԺ այսօրվա նիստում առաջին ընթերցմամբ ընդունվել է «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը:

Կողմ է քվեարկել 107 պատգամավոր, դեմ, ձեռնպահ չի եղել:

Հիշեցնենք, որ այս օրինագծով ԵՏՄ երկրներից ավտոմեքենա ներկրող ֆիզիկական անձինք ազատվում են ԱԱՀ-ի գանձումից:

Ընդունվել է նաև «Բնական մորթուց հագուստի առարկաներ, հագուստի պարագաներ և այլ արտադրատեսակներ» ապրանքային դիրքով հսկիչ (նույնացման) նշաններով ապրանքների դրոշմավորում ներդնելու փորձնական ծրագիրը 2015-2016 թվականներին իրականացնելու մասին» համաձայնագիրը:

Վերջինին կողմ է քվեարկել 99, դեմ 1, ձեռնպահ 9 պատգամավոր:

Vesti.am