Foto

«Ալյանս» կուսակցության հայտարարությունը «Ընտրական օրենսգրքի» վերաբերյալ

«Ալյանս» կուսակցությունը կոչ է անում բոլոր խարհրդարանական ուժերին, արտախորհրդարանական կուսակցություններին, հասարակական կազմակերպություններին, այլ շահագրգիռ՝ այդ թվում միջազգային կառույցներին, միավորվելու բոլոր ընտրական տեղամասերում անընդմեջ, օնլայն հեռարձակումով տեսախցիկներ տեղադրելու պահանջի շուրջ:

«Ալյանս» կուսակցության գնահատմամբ, ի թիվս մի շարք այլ դրույթների, այս պահանջը ևս պետք է պարտադիր տեղ գտնի նոր «Ընտրական օրենսգրքում»: Եթե իշխանությունը իրականում նպատակ ունի կազմակերպել որակյալ ընտրություններ՝ այդ դրույթը կարող է դառնալ այդ նպատակադրվածության դրսևորում: Մերժման պարագայում ցանկության բացակայությունն ակնհայտ կլինի:

«Ալյանս» կուսակցության մամուլի ծառայություն