Foto

Բագրատյան-Նազարյան «մենամարտը» ԱԺ-ում

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի այս տարվա զեկույցի քննարկման ժամանակ հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը ԱԺ ամբիոնից հայտնել է, որ կան պետություններ, որտեղ էլեկտրաէներգիայի սակագինն ավելի բարձր է, քան՝ Հայաստանում:

Հարցին, թե ինչո՞ւ է Հայաստանում սակագինն ավելի թանկ, քան այլ երկրներում, Ռոբերտ Նազարյանը պատասխանել է.

-Պետք է ասեմ, որ կան երկրներ, որտեղ գինը շատ ավելի բարձր է: Հայաստանում սակագնի միջին մեծությունը համարժեք է 10 ԱՄՆ սենտի՝ կիլովատ ժամի դիմաց:

Քննարկումը շեղվել է իր բնականոն հունից, երբ միջամտել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը: Վերջինս մեղադրել է Նազարյանին սուտ խոսելու մեջ՝ տեղից բղավելով, թե Բելառուսի օրինակն էլ կա, որտեղ գինն ավելի մատչելի է:

Նազարյան - Եկամուտների տերը ես չեմ: Դուք եք թյուրիմացության մեջ գցում, երբ համեմատում եք Բելառուսի և Ուկրաինայի հետ, որտեղ պետական սուբսիդավորում կա:

Բագրատյան - Չկա՛:

Նազարյան - Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ կա:

Բագրատյան - Չկա՛: Մարդը սուտ ա ասում:

Նազարյան - Սուտը դո՛ւ ես ասում:

Բագրատյանը - Ամեն անգամ ստից-մտից բաներ ա ասում:

Ռոբերտ Նազարյանի ելույթը կիսատ է մնացել, քանի որ սահմանված ժամանակը ավարտվել է: Նազարյանը խնդրել է ավելացնել ժամանակը, բայց նիստը վարող խորհրդարանի փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը մերժել է:

Vesti.am