Foto

Փորձագետ. «Սիրիայի հայկական համայնքը կարող է Սիրիայի նոր խորհրդարանում մանդատ ունենալ»

Ռուսաստանի միջամտությունը որակապես փոխել է Սիրիայում տիրող իրավիճակը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է «Նորավանք» գիտակրթական կենտրոնի տնօրեն Գագիկ Հարությունյանը:

-ԻՊ-ը ակտիվ գործողություններ է իրականացնում, շատ արևմտյան ուժեր օգնում են ընդդիմությանը: Իսկ Ռուսաստանի նախաձեռնությունը փոխել է Սիրիայում և ողջ տարածաշրջանում տիրող իրավիճակը,-ասել է Հարությունյանը:

Փորձագետի խոսքով՝ Ռուսաստանի գործողություններից հետո ընդդիմադիրները համոզվել են, որ նրանք չեն կարող շատ բանի հասնել: Հրադադարի մասին համաձայնությունը նրանց համար հարկադիր որոշում էր:

Սիրիայի հայկական համայնքի խնդիրների մասին խոսելիս՝ Հարությունյանը հույս է հայտնել, որ համայնքը անգամ կտրուկ նոսրանալուց  հետո կարող է հավակնել Սիրիայի նոր խորհրդարանում մանդատ ունենալուն:

Ըստ կենտրոնի տնօրենի՝ Սիրիայում հայերը նախկինի պես մեծ հարգանք են վայելում, և բացառված չէ, որ  նոր խորհրդարանում համայնքը նախկինի պես  իր պատգամավորները ունենա:

Հիշեցնենք, որ երկար տարիներ հայկական համայնքն ավանդաբար Սիրիայի խորհրդարանում մեկ պատգամավոր ուներ: Նոր խորհրդարանում մանդատի հավակնող 3 հայ թեկնածու կա՝ Վահե Մահշիկյանը, Էրատո Գրիգորյանը եւ Նոռա Արիսյանը: Ընտրությունները կայանալու են ապրիլի 13-ին:

Vesti.am