Foto

Իրանը դիտարկում է Հայաստան գազի արտահանումը 5 անգամ մեծացնելու հնարավորությունը

Իրանի գազի արտահանման հարցերով ազգային ընկերության տնօրեն Ալիրեզա Կամելին հայտարարել է, որ Իրանը դիտարկում է Հայաստան գազի արտահանումը 5 անգամ մեծացնելու հնարավորությունը։ Ինչպես տեղեկացնում է «РИА Новости»-ն, դա արվելու է էլեկտրահաղորդման 2–րդ գծի կառուցման շրջանակներում։

Կամելին նաև հավելել է, որ Իրանի և Հայաստանի համատեղ համաձայնագրի հիման վրա էլ հնարավորություն կա մեծացնելու գազի մատակարարումները՝ օրական մինչև 5 մլն խորանարդ մետր։

Ներկայում Իրանը Հայաստան արտահանում է օրական մոտ 1 մլն խորանարդ մետր գազ:

Vesti.am