Քոբուլեթիում հյուրանոցային բիզնեսը մեծ մրցակցություն ունի. լուսանկարներ/տեսանյութ

Հունիսի 3-ից «ՇԵԼԲԻ» տուր օպերատորը  վերաբացել է Վրաստանի Քոբուլեթի քաղաքում՝ Սև ծովի ափին գտնվող «ԴԻԱՆԱ» հյուրանոցը, որն արդեն հասցրել է սիրվել զբոսաշրջիկների և ծովային հանգիստը նախընտրողների կողմից: Անցած տարիների ընթացքում ընկերությունը կարողացել է  մատուցել   հյուրանոցային սպասարկման ոլորտում բարձրակարգ սերվիս՝ ապահովելով անվտանգ և հարմարավետ ուղևորափոխադրում, թարմ և մշտապես նորացվող տեսականիով սնունդ, մաքրություն և կազմակերպվածություն: Այս  տարի ընկերությունը ներկայանում  է  վերանորոգված հյուրանոցով, սեփական «LUXE» կատեգորիայի տուրիստական ավտոբուսով և  բարեհամբույր անձնակազմով:

img_9268

img_9271

img_8804 img_8808

Ծովից ընդամենը 100մ  հեռավորության վրա գտնվող «Դիանա»  հյուրանոցում մեզ դիմավորեցին  շատ ջերմ՝ խոստանալով անմոռանալի հանգստյան օրեր:

img_9265

Քոբուլեթիում դու երբեք չես կորչի ու չես ձանձրանա: Եթե նույնիսկ լեզվին չես տիրապետում, հոգ չէ…  զբոսաշրջիկների մեծամասնությունը հայեր են, իսկ վրացիներն էլ հասցրել են  որոշ չափով տիրապետել հայերենին:

img_8980

Նախքան մեզ կտային սենյակի բանալիները, մի տղամարդ մոտեցավ ինձ, ջերմ բարևեց և հարցրեց, թե ինչպես եմ, արդյոք հիշում եմ իրեն և  շատ ուրախ է, որ այս տարի ևս այցելել եմ իրենց հյուրանոց: Հետո պարզվեց, որ այլ մարդու հետ էր  շփոթել:  Սակայն պահը բաց չթողեց ու  ասաց. «Ոչինչ, համոզված եմ, որ սրանից հետո միայն մեր հյուրանոցից կօգտվեք, մենք դրա համար ամեն ինչ կանենք: Եթե ինչ-որ բանի կարիք ունենաք, դիմեք ինձ՝ ես Գեորգին եմ»: Այսպես սկսվեց մեր առաջին օրը Քոբուլեթիի «Դիանա» հյուրանոցում:

img_9101

Տեղավորվելուց հետո սպասարկող անձնակազմից մի երիտասարդ կին  մոտեցավ, հաճելի հանգիստ մաղթելով հարցրեց, թե արդյոք սենյակային պայմաները գոհացնում են: Դրական պատասխան ստանալուց հետո ասաց, որ չնայած հայերը շատ պահանջկոտ են, բայց  լավ  մարդիկ են:

img_8962

«Միշտ ուրախանում եմ, երբ մեր հյուրանոց են գալիս հայերը: Նրանց հետ հաճելի է»,-նշեց նա:

«Հյուրանոցը 6 հարկանի է: Ունենք 50 սենյակ՝ 135 տեղով: Փորձում ենք անել այնպես, որ մեր հաճախորդներն այստեղ իրենց հարմարավետ զգան: Թե ինչքանով է դա մեզ հաջողվում, պետք է  հարցնել հանգստացողներին: Նշեմ, որ հյուրանոցը բացվել է 2013 թվականին: Սեփականատերը ռուսաստանաբնակ վրացի  գործարար է: Նախատեսվում է կողքին 4 հարկանի ևս մի հյուրանոց կառուցել»,- Vesti.am-ի հետ զրույցում ասաց «Դիանա» հյուրանոցի մենեջեր Գեորգի Կատամաձեն՝ նշելով, որ Քոբուլեթիում հյուրանոցային բիզնեսը մեծ մրցակցություն ունի և իրենք աշխատում են, որպեսզի  ոլորտում ներկայանան լավագույն պայմաններով:

img_9199

Ըստ  Գեորգիի՝ իրենց հյուրանոց այցելող հայերի թվաքանակը փաստում է այն մասին, որ Հայաստանում «Դիանան» արդեն հայտնի և նախընտրելի է դարձել:

«Տարբեր ազգերի ներկայացուցիչներ էլ գալիս են: Զբոսաշրջիկներ ունենք և՛ Հայաստանից, և Ռուսաստանից, և՛ Ուկրաինայից, և՛ Եվրոպայից»,- նշեց նա:

Հայաստանից ժամանած զբոսաշրջիկները տպավորված էին հյուրանոցի   մատուցած սննդով, սանիտարահիգենիկ պայմաններով և աշխատակազմի բարեհամբույր ու ջերմ վերաբերմունքով:

img_8991

Չնայած անձրևային եղանակին զբոսաշրջիկները լիաթոք վայելում են հանգստի ամեն մի վայրկյանը՝ որոշները ծովափին ռոմանտիկ միջավայրում, մյուսները՝ բազմազան  սրճարաններում (ի դեպ՝ մենք նախընտրեցինք հայկականը),   որոշներն էլ   արդեն գնում են հուշանվերները:

img_9077

Սրճարաններից մեկի տնօրենն ասաց, որ այս շրջանում Հայաստանից շատերն են գալիս և այստեղ բացօթյա սրճարաններ բացում:

«Եթե եղանակային պայմանները  թույլ են տալիս, ապա էս սեզոնին էստեղ կարող ես լավ փող աշխատել»,-նշեց նա:

img_9114

«Շելբի Տուր» ընկերությունն արդեն 5-րդ տարին է ներկայացնում  է  ամառային հանգստի լավագույն տարբերակները ամենպահանջված և սիրված  ուղղություններով՝ Եգիպտոս, Միացյալ   Արաբական  Էմիություններ, Շրի Լանկա, Բալի, Թայլանդ, Հունաստան, Իտալիա, Մոնտենեգրո, Կիպրոս, Չեխիա   և  այլ,    դեռևս չբացահայտված  ուղղություններ սպասում են Ձեզ  արդեն ոչ միայն Ամիրյան 18, այլ  նաև  Տերյան 54/3 հասցեով:    «Շելբի» ընկերության   առաջներթ սկզբունքն   է՝  ապահովել որակյալ  սպասարկում, հասանելի և մատչելի ուղևորություն, ինչպես նաև մշտապես նորացվող  առաջարկներ   և ուղղություններ՝ հանգստի   և ճամփորդության մեկնող մեր հայրենակիցների համար:
«Շելբի» ընկերությունն  արդեն 5 տարի  է ունի իր հաստատուն տեղը հայկական շուկայում, իսկ աշխատանքը     գնահատվում է ինչպես օտարերկրյա, այնպես էլ՝  հայ  գործընկերների  կողմից՝ որպես շուկայում     որակյալ  սպասարկում և ամենաբարձր  ցուցանիշներ արձանագրող  տուր  օպերատոր:img_9009 img_8958 img_8966 img_9206

Մանրամասները՝ տեսանյութում:

 Շարունակելի….

 

Հեղինակ Դուսյա Ղազարյան
Լուսանկարները՝ Աստղիկ Հովհաննիսյանի
Vesti.am

Կիսվել